Անձրևը նաև հիշողություն է արթնացնում:
Ստեփանակերտում, միտինգի հարթակի վրա, մեղմ անձրևի տակ կանգնած Սամվել Բաբայանը, հետաքրքիր է, հիշու՞մ է իր տարիներ առաջ ունեցած մի ելույթը. «Մենք լավ գիտենք մեր անելիքը: Քո ճամփեն մեր համար չի :Մեզ մի՛ խանգարի, գնա… Կամ էլ ամեն շաբաթ օր Երասխի կամրջի վրա մի կամազ հայաստանցի զինվորների դիակ կստանաս: Կարա՞ս էդ էրեխեքի ծնողների պատասխանը տաս...»:
ՈՒ Ռոբերտ Քոչարյանի ռեպլիկը.
- Տեղդ վեր ընկի, քիչ էշ-էշ դուրս տաս...
Ինչու՞ հիշեցի, որովհետև անասունի ու մարդու արանքում հիշողությունն է ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Հրապարակե՛ք սղագրությունները:
Լոռեցին կասեր ՝ վարը վարել ենք, վարակոթն էլ թաղել ենք:
Էլ պետական կոչված գաղտնիք չկա:
Հրապարակե՛ք, իմանանք ո'վ ո'վ է:
Գուցե այդ դեպքում պետականության ծվեններն իրար բերել հնարաոր լինի: